Գոնե այնքան բարոյականություն ունենան, որ այս օրերին չգան. Մետաքսե Հակոբյան

Sputnik
44-oրյա պատերազմի տարելիցի առիթով այսօր առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի և Արցախի կառավարության անդամներն ու Աժ պատգամավորները՝ առանձին-առանձին։
Արցախցիները Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին դիվավորել են դժգոհությամբ ու մեղադրական վանկարկումներով։
Միջադեպի վերաբերյալ լրագրողներին մեկնաբանություն է տվել Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` ասելով. «Գոնե այնքան բարոյականություն ունենան, որ այս օրերին չգան»։