Նորանոր տեղեկություններ են ստացվում «Հյուսիսային հոսքերի» պայթյունների վերաբերյալ. ԱՀԾ

ԱՀԾ-ում ընդգծել են` առկա հետախուզական տեղեկությունները միանշանակ ցույց են տալիս, որ խողովակաշարերի վրա հարձակումները միջազգային ահաբեկչության և տնտեսական պատերազմի գործողություն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) նոր տեղեկություններ է ստանում, որոնք հաստատում են անգլոսաքսերի մասնակցությունը «Հյուսիսային հոսքերի» պայթյուններին։ Այս մասին հայտնում է ԱՀԾ մամուլի գրասենյակը։
«Ռուսաստանի ԱՀԾ-ն չի դադարում տեղեկություններ հավաքել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Բալթիկ ծովում տեղի ունեցած պայթյունների շարքի հանգամանքների մասին: Նորանոր տեղեկություններ են ստացվում, որոնք հաստատում են ծառայության տնօրեն Ս.Ե. Նարիշկինի կողմից հնչեցված թեզը միջադեպերին անգլոսաքսերի մասնակցության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱՀԾ-ում նշել են` առկա հետախուզական տեղեկությունները միանշանակ ցույց են տալիս, որ խողովակաշարերի վրա հարձակումները միջազգային ահաբեկչության և անգլոսաքսերի տնտեսական պատերազմի գործողություն են եվրոպական դաշնակիցների, առաջին հերթին՝ Գերմանիայի դեմ։
Մոսկվան պնդում է, որ «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությունը հետաքննվի ՌԴ մասնագետների հետ
Հիշեցնենք, որ ռուսական արտահանման «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի իշխանությունները կարծում են, որ նպատակաուղղված դիվերսիա է եղել։
Nord Stream AG օպերատորը հայտարարել էր, որ խողովակաշարերի վնասվածությունն աննախադեպ է, և դրանց վերականգնման ժամկետներն անհնար է գնահատել։
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է հարուցել։ Ռուսական կողմը բազմիցս տեղեկատվություն է խնդրել հետաքննության վերաբերյալ, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխան այդպես էլ չի ստացել։
Ստոլտենբերգը չգիտի` ով է կանգնած «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությունների հետևում