Կառուցապատողը վերականգնել է մոտ 450 մլն դրամ հարկային գումար. Քննչական կոմիտե

Պարզվել է, որ կառուցապատողը անշարժ գույքերի գնման պայմանագրերում փաստացի ստացված գումարից ավելի ցածր գին է նշել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կառուցապատող ընկերությունը վերականգնել է մոտ 450 մլն դրամի չափով պակաս վճարված հարկի գումար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ կառուցապատող ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը և փոխտնօրենը Երևան քաղաքում կառուցված բազմաբնակարան-բազմաֆուկցիոնալ շենքերից իրացված միավորների արժեքների վերաբերյալ կազմված գնման իրավունքի պայմանագրերում անշարժ գույքի վաճառքի գինը նշել են տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարից ավելի ցածր գին՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` հիշյալ ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ և փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափի հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը հոդվածի հատկանիշներով։

Նշված անձանց նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցվել են պատճառված վնասը վերականգնելու հիմքով: