ՀՀ սահմանամերձ գյուղերում գազի և էլեկտրաէներգիայի ծախսը մասնակի կփոխհատուցվի նաև 2025թ–ին

Տնային տնտեսություններին անշարժ գույքի հարկի ամբողջական փոխատուցում է տրամադրվելու, իսկ կոմունալ ծախսերը մասնակի կփոխհատուցվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերին նաև 2025 թվականին կոմունալ ծախսերը հոգալու համար պետական աջակցություն տրամադրելու ծրագիրը։
Հայաստանում սահմանամերձ 82 բնակավայր կա։
Սահմանամերձ տարածքներում բնակվել ցանկացող արցախցիներին լրացուցիչ նպաստ կտրվի
Կշարունակվի բնակիչներին անշարժ գույքի հարկի (ադրբեջանական կողմի հրետակոծության տակ գտնվող հողերի մասով) ամբողջական փոխհատուցում տրամադրելը, իսկ գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագնի դեպքում փոխհատուցումը կլինի մասնակի։
Ընդհանուր առմամբ նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 988 մլն 933 հազար դրամ։