ՀՀ կառավարությունը Սլավոնական համալսարանին ներեց 23.2 մլն տուգանքի պարտավորությունը

Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարան
Տուգանքները ներելու համար ՀՀ կառավարությունը համապատասխան փոփոխություն կատարեց 2018 թվականի որոշման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանին ներեց 23.2 մլն տուգանքի պարտավորությունը։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը բուհին ներել է պայմանագրով ստանձնած ներդրումների չկատարման արդյունքում հաշվարկված՝ 2022 թ–ի 11 500 000 դրամ և 2023 թ–ի 11 700 000 դրամ տուգանքի գծով պարտավորությունները:
ՀՀ և ՌԴ իշխանությունները Սլավոնական համալսարանի շուրջ վեճերը կլուծեն նոր համաձայնագրով
Բացի այդ, կառավարությունը փոփոխություն կատարեց 2018 թվականի որոշման մեջ. Սլավոնական համալսարանը պետք է 2022–2024 թթ. իրականացներ 350 մլն դրամի ներդրում, այժմ այդ ներդրումները կիրականացվեն 4 տարում՝ 2024–2027 թթ. և 330 մլն դրամի ներդրումներով: