«Հայկական ավիաուղիները» թռիչքներ կիրականացնի Երևան–Վոլգոգրադ–Երևան երթուղով

«Հայկական ավիաուղիների» ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Թռիչքներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ` կիրակի օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը դեկտեմբերի 1-ից մեկնարկում է դեպի Վոլգոգրադ և հակառակ ուղղությամբ չվերթեր։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքէջից։
Թռիչքներն իրականացվելու են յուրաքանչյուր կիրակի, տոմսերը կարժենան 31 527 ՀՀ դրամ։ Դեկտեմբերի 29-ին, հունվարի 6-ին և 12-ին տոմսերի արժեքները համեմատաբար ավելի բարձր կլինեն։
Թռիչքներն իրականացվելու են «Airbus A321-200» ինքնաթիռներով, ընդհանուր տևողությունը լինելու է 2 ժամ 15 րոպե։