Բացվել է «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը. այսօր Կոմիտասի 155-ամյակն է

Ցուցադրության բացումից առաջ պանթեոնում Վարդապետի հիշատակի խնկարկման արարողություն է տեղի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Փարիզյան հանդիպումներ» խորագիրով ժամանակավոր ցուցահանդեսը, որը նվիրված է Կոմիտաս վարդապետի 155–ին ամյակին։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Կոմիտասի ժառանգությունն այնքան բազմաշերտ է, որ ցանկացած նոր աշխատանք ընդամենը ցույց է տալիս, թե դեռ որքան բան կարելի է անել: Շատ կարևոր է, որ հանրահռչակման հարցում առանձնակի ուշադրություն դարձնենք կրթությանը»,- իր ելույթում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն ընդգծել է, որ ուսումնական ծրագրերում շատ մեծ ուշադրություն է դարձվում Կոմիտասի ժառանգության ներկայացմանը: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2024-25 ուստարին հայտարարված է մշակութային կրթության տարի, ինչը դպրոցներին թույլ է տալու նաև առանձին ծրագրերով, նախագծերով ներկայանալ այս կարևոր հոբելյանին:
Կոմիտասի 155-ամյակն է
Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այսօր մեկնարկող ցուցադրությունից բացի՝ նախատեսված է նաև «Անտունի» բալետային ներկայացման առաջնախաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ցուցադրության բացումից առաջ բազմաթիվ հայտնի մտավորականներ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ պանթեոնում ներկա են եղել Վարդապետի հիշատակի խնկարկման արարողությանը:
1 / 3

Կոմիտասի 155-ամյակն է

2 / 3

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Փարիզյան հանդիպումներ» խորագիրով ժամանակավոր ցուցահանդեսը

3 / 3

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Փարիզյան հանդիպումներ» խորագիրով ժամանակավոր ցուցահանդեսը