ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Զելենսկու այցի պատճառով բյուջեն վատնելու վերաբերյալ

Վլադիմիր Զելենսկու այցы Փենսիլվանիայի զինամթերքի գործարան
Որոշ վերլուծաբաններ գրում են, որ դեմոկրատները, ըստ էության, Զելենսկուն ստիպել են նախընտրական քարոզարշավ իրականացնել իրենց օգտին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 25–ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի վերահսկողության հանձնաժողովը հայտարարեց Փենսիլվանիայի զինամթերքի գործարան Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու այցի համար հարկատուների միջոցները ծախսելու վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին:
Հետաքննությունը սկսվել է Սպիտակ տան վարչակազմի դեմ՝ կապված Փենսիլվանիա Զելենսկու այցի համար հարկատուների միջոցների հնարավոր օգտագործման հետ՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական արշավին մասնակցելու համար:
Կոմիտեից նշել են, որ Բայդենի վարչակազմը և Հարիսը կարող են մեղավոր ճանաչվել լիազորությունների չարաշահման և միջոցների չարաշահման համար:
Ավելի վաղ Federalist ամսագիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ում Զելենսկուն կասկածում են ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ՝ Փենսիլվանիայի զինամթերքի գործարան այցի ընթացքում Հարիսին ենթադրաբար աջակցելուց հետո: Ավելի ուշ մի խումբ կոնգրեսականներ պահանջեցին հետաքննություն անցկացնել՝ հայտարարելով, որ այդ այցը կարող էր ուղեկցվել ամերիկյան օրենսդրության մի քանի խախտումներով: