Կառավարությունն այսօր հաստատել է Բյուջե-2025-ի նախագիծը։ Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել։ Նա Միացյալ Նահանգներում է և նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հաջորդ տարվա բյուջեի հիմնական ցուցանիշները ներկայացրել է Ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծում լավարկումներ են իրականացրել, որոնք վերաբերում են կապիտալ ծախսերը հաջորդ տարիներ տեղափոխելուն։