ՀՀ իշխանություններն ուզում են ցույց տալ, որ ցանկացած հարցում պատրաստ են գնալ Թուրքիային ընդառաջ. Հայկ Խալաթյան

Sputnik
Նիկոլ Փաշինյանի նկարը Էրդողանի գրած գիրքը կրծքին սեղմած և նրա կողքին կանգնած` քաղաքական դաշտում և համացանցում քննարկումների ալիք բարձրացրեց։ Նախ` պատկերն ինքնին և հետո` հանդիպման վայրը։ Այն կայացել է ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ երկկողմ հանդիպումների համար բազմաթիվ սենյակներ կան, այլ` Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը»։
Էրդողանը Փաշինյանին ընդունել է մի վայրում, որտեղ նաև Թուրքիայի հյուպատոսությունն է։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ։