Թուրքիան ուզում է ավելի մեծ ու հզոր երևալ, քան իրականում կա. Ռուբեն Սաֆրաստյան

Sputnik
Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ։ Բանակցությունների մասին պաշտոնական տեղեկությունները շատ քիչ են. ըստ հայկական կողմի` ընդգծվել է հայ-թուրքական կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Մինչդեռ նույն Էրդողանը հենց ՄԱԿ-ում ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանական կարգավորմամբ։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը Թուրքիայի իրական քաղաքականության ծրագրերում չկա։ Էրդողանն այլ խնդիր է փորձում լուծել։