«Թատերական գործողություն». քաղտեխնոլոգը` Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքի մասին

Sputnik
Քաղպայմանագիրը ստրոգրահավաք է իրականացնում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար։ 24 ստորագրություն է պետք, որ դիմեն Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը պաշտոնապես չի նշվում, բայց կարելի է ենթադրել ըստ լրատվական հոսքերի։ Առաջինը` Գրիգոր Մինասյանը Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է և բացի այդ, օրերս փոխնախարար նշանակեց դարձյալ նախկինների հետ առնչություն ունեցող Սիրվարդ Գևորգյանին, որը Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել ու մի նկար ունի` Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռքին։
Քաղպայմանագրում խայտառակություն են համարում, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբորը նշանակել են բարձր պաշտոնի, նա էլ` այլ նախկինների է նշանակում։ Ուզում եմ հիշեցնել, որ Գրիգոր Մինասյանը երեկ չի նշանակվել։ Հրամանագրից 3 ու կես տարի է անցել` նո՞ր են հիշում նրա ազգակցական կապերի ու նախկինների հետ առնչությունների մասին։ Հարցն ուղղել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։