Ռուսաստանը սննդի համաշխարհային առաջատար արտահանողների թվում է. Պուտին

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Ընդհանուր առմամբ, արտաքին շուկաներ ռուսական ապրանքների մատակարարումների ավելացումը ընդհանուր խնդիր է, դա շատ ոլորտների համար կատալիզատոր կդառնա, նշել է ՌԴ նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը սննդամթերքի արտահանման համաշխարհային առաջատարներից է։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ արտահանման զարգացման հարցերով Պետխորհրդի նախագահության նիստում։

«Որոշ ուղղություններով, օրինակ՝ սննդամթերքի մատակարարմամբ, Ռուսաստանն արդեն հայտնվել է աշխարհի առաջատար արտահանողների շարքում։ Նման արդյունքն, իհարկե, առաջին հերթին մասնագետների, ձեռնարկությունների աշխատանքային կոլեկտիվների, ինչպես նաև զարգացման ինստիտուտների, տարածաշրջանների ղեկավարների և իշխանության դաշնային մարմինների արժանիքն է, որոնք աջակցություն են ցուցաբերում»,- ասել է ՌԴ նախագահը։

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է քննարկել երկրի արտահանման ներուժի հետագա մեծացմանն ուղղված քայլերը:
Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է պայքարել լոգիստիկ խոչընդոտների դեմ և ռուսաստանյան ապրանքներն ավելի ճանաչելի դարձնել արտերկրում:
Նա նաև նշել է, որ ներկայումս ռուսական ապրանքները հայտնի են նեղ հատվածներում, մինչդեռ տեղական ձեռնարկությունները պատրաստ են արտադրել որակյալ արտադրանքի մեծ շարք․ կարևոր է դա առաջ մղել:
Ընդհանուր առմամբ, արտաքին շուկաներ ռուսական ապրանքների մատակարարումների ավելացումը ընդհանուր խնդիր է, դա կատալիզատոր կդառնա շատ ոլորտների համար, նշել է նախագահը։
Իր հերթին, իշխանությունը կաջակցի արտահանման ոլորտում ռուսական տարածաշրջանների ջանքերին, հայտարարել Է Պուտինը:
Պուտինը Պետերբուրգի գործարանում դիտել է ԱԹՍ–ները և հայտարարել դրանց շարքի ընդլայնման մասին
Խոսելով ոչ հումքային ոչ էներգետիկ արտահանման աճի տեմպերի մասին, որը 2021-2023 թվականներին աճել է ավելի քան 4 անգամ, Պուտինը նշել է, որ այդ ուղղություններով ներկայիս ցուցանիշները հեռու են Ռուսաստանի հնարավորությունների ծավալից։ Մասնավորապես, նա կարևորել է բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունավետ առաջխաղացումն արտերկրում, որոնց լայն տեսականին ռուսաստանյան ձեռնարկությունները պատրաստ են արտադրել:
Պուտինի խոսքով՝ ռուսական ֆինանսական ինստիտուտների և վճարային համակարգերի նկատմամբ արևմտյան էլիտաների գործողությունները թշնամական են: Այս համատեքստում թվային արժույթը գործելու է անխափան և երրորդ երկրներից անկախ՝ սա համաշխարհային միտում է։
Ինչ վերաբերում է արտահանման հաշվարկներին, ապա Ռուսաստանին որոշ չափով հաջողվել է լուծել միջազգային առևտրում հաշվարկներ կատարելու խնդիրը։ Անցյալ տարի հաշվարկների մասնաբաժինը արևմտյան «թունավոր» արժույթներով կրճատվել է երկու անգամ, ռուբլու մասնաբաժինը մոտենում է 40%-ին։
Պետության ղեկավարը հստակեցրել է, որ 2021-2023 թվականներին ռուբլու մասնաբաժինը արտահանման հաշվարկներում աճել է գրեթե երեք անգամ՝ հասնելով մինչև 39%։ Նրա խոսքով՝ ներմուծման համար ռուբլով հաշվարկների մասնաբաժինը աճել է 2 %-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 30 %-ի։
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ գերազանցում է «Մեծ յոթնյակի» ցուցանիշները և շարունակում է աճել, նշել Է Պուտինը:
«Ինքս էլ հետաքրքրությամբ եմ ուսումնասիրում այդ թվերը». ԲՐԻԿՍ-ի երկրների ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ գերազանցում Է «Մեծ յոթնյակի» ցուցանիշները և շարունակում է աճել», - հայտարարել Է Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում արտահանման զարգացման հարցերով Պետխորհրդի նախագահության ընդլայնված նիստ է անցկացրել: Հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանների աճող դերն է արտահանման ներուժի զարգացման մեջ։