Ինդոնեզիան և ԵԱՏՄ–ն մեծ ներուժ ունեն թվային համագործակցության ոլորտում. ԱԳՆ

Ինդոնեզիան ազատ առևտրի գոտու մասին բանակցությունների ավարտի նախաշեմին անցկացրել է «Թվային տեխնոլոգիաների գծով երկխոսություն Ինդոնեզիայի և ԵԱՏՄ–ի միջև» միջոցառումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ինդոնեզիան և ԵԱՏՄ–ն մեծ ներուժ ունեն թվային համագործակցության ոլորտում՝ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ԱԳՆ–ի Ամերիկայի և Եվրոպայի գործերի դեպարտամենտի տնօրեն Ումար Հադին։
Ինդոնեզիայի ԱԳՆ–ի տվյալներով` Ինդոնեզիան ազատ առևտրի գոտու մասին բանակցությունների ավարտի նախաշեմին անցկացրել է «Թվային տեխնոլոգիաների գծով երկխոսություն Ինդոնեզիայի և ԵԱՏՄ–ի միջև» միջոցառումը։
Այն միավորել է 7 թվային ձեռնարկություն ԵԱՏՄ–ից և 15՝ Ինդոնեզիայից։
«Թվային տնտեսության զարգացումը անխուսափելի անհրաժեշտություն է։ Ինդոնեզիան և ԵԱՏՄ–ն մեծ ներուժ ունեն այս ոլորտում համագործակցության համար։ Ճիշտ հզորության, ցանցի և տեխնոլոգիաների զարգացման դեպքում Ինդոնեզիան կարող է բավարարել ԵԱՏՄ կարիքները շուկայի դիվերսիֆիկացման հարցում», – միջոցառման շրջանակում նշել է Հադին։
Ինդոնեզիայի հետ բանակցությունների մեկնարկի մասին որոշումը 2022 թվականի մայիսին ընդունել էր Եվրասիական տնտեսական խորհուրդը։ Բանակցությունների առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ փուլերը կայացան համապատասխանաբար 2023 թվականի ապրիլին, հուլիսին, դեկտեմբերին և 2024 թվականի մարտին։ Հինգերորդ փուլն անցկացվեց հուլիսին Ինդոնեզիայի Բատու քաղաքում։