Հարավային Լիբանանում վերջին օրերին ավելի քան 90 հազար մարդ է փախստական դարձել

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը հրապարակել է Լիբանանում տիրող իրավիճակի մասին զեկույցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հարավային Լիբանանում ավելի քան 90 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները՝ Իսրայելի հետ հակամարտության սրման պատճառով։ Այսպիսին են ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցի տվյալները։
«Գրանցվել է առնվազն 90,53 հազար նոր տեղահանված, ներառյալ 283 ապաստարաններում գտնվող գրեթե 40 հազարը», – ասված է զեկույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Սեպտեմբերի 23-ին Լիբանանի վրա իսրայելական ավիահարվածների արդյունքում գրանցվել է 1975-1990թթ.քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր զոհերի օրական ամենամեծ թիվը:
«Հզբոլլահը» հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ. թիրախը «Մոսադի» շտաբ-բնակարանն էր
Հիշեցնենք, որ իսրայելական ավիացիան սեպտեմբերի 23-ից սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին: Հարվածի տակ են հայտնվել տասնյակ գյուղեր և մի շարք մարզային բնակավայրեր։ «Հզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։
Երկու կողմերի գնդակոծությունների ինտենսիվությամբ իրադրության հերթական լարումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների և կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շուրջ 3 հազար մարդ վիրավորվել է:
Լիբանանում Իսրայելի ռմբակոծությունների զոհերի թիվը հասել է 558-ի, նրանց թվում 50 երեխա կա
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկները սահմանի երկայնքով ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը։