ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (Եվրասիական միության գործադիր մարմին) առաջարկում է ԵԱՏՄ տարածքում օնլայն կատարվող գնումների համար սահմանել 5 % միասնական տուրք: Այդ մասին հանձնաժողովի մամուլի ծառայությանը հայտնել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Տուրքը չպետք է տարածվի միության ներսում օնլայն առևտրի վրա։
Սլեպնյովի խոսքով՝ 5 % դրույքաչափը ընդունելի է, քանի որ չի գերազանցում միությունում գործող մաքսատուրքերի միջին մակարդակը: Անձնական օգտագործման համար անվճար օնլայն գնումների 200 եվրո շեմը սահմանվել է 2024 թվականի ապրիլից: Նախարարը նշել է, որ այն առաջարկվել է պահպանել 2025 թվականի համար, այնուհետև աստիճանաբար՝ մինչև 2028 թվականը, իջեցնել:
ԵՏՀ առաջարկը հիմնված է էլեկտրոնային առևտրի ծավալների աճի վրա, իսկ ինտերնետով ձեռք բերվող ապրանքները երկար ժամանակ չեն հարկվել՝ դրանով անհավասար պայմաններ է ստեղծելով օֆլայն առևտրի համար:
Սլեպնյովն ընդգծել է, որ նոր կանոնների ներդրման համար կպահանջվի անցումային շրջան, որպեսզի սպառողներին և բիզնեսին հարմարվելու հնարավորություն ընձեռվի:
Վերջնական մոտեցումները կմշակվեն ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների հետ։