ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 81 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 233 կգ արդյունքով գրավել է առաջին հորիզոնականը։
Պոկում վարժությունում նա 100 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 133 կգ արդյունքով նվաճել փոքր ոսկե մեդալ։
Նշենք, որ ավելի վաղ Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային կարգում, Աննա Ամրոյանը՝ 76 կգ քաշային կարգում։