Չինաստանից սկսել են ավելի հաճախ գալ Հայաստան. չինացի դիվանագետ

Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը նշել է, որ Պեկինն աջակցում է չինական ընկերություններին հայկական տնտեսության մեջ ներդրումների հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. 2024 թվականի առաջին վեց ամսում Չինաստանից Հայաստան է ժամանել 11,5 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 1,1 անգամ ավելի է 2023 թվականի համանման ցուցանիշից։ Այս մասին Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը հայտարարել է այսօր` ՉԺՀ կազմավորման 75-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ։
Դիվանագետը հիշեցրել է, որ սեպտեմբերի 3-ից մեկնարկել են Ուրումչի-Երևան ուղիղ չվերթերը:
Նա նաև նշել է, որ տարեցտարի Հայաստանում չինարեն ուսումնասիրողների թիվն աճում է։
Իսկ երկկողմ առևտրի ծավալը, Չենի խոսքով, այս տարվա առաջին կիսամյակում գերազանցել է 1,4 մլրդ դոլարը. 2023 թվականի համանման ցուցանիշի համեմատ դա 40 տոկոսով ավելի է։
Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը ՀՀ առանցքային հարցերից է. Գրիգորյան
Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը վստահեցրել է, որ Չինաստանի կառավարությունն աջակցում է չինական ընկերություններին հայկական տնտեսության մեջ ներդրումների հարցում։