ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզում ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով կա 2 զոհ և մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 19։10-ի սահմաններում, Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշների ավտոմեքենաները։
«Հարվածի հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո մեքենայում հայտնաբերել են 2 մոխրացած դի»,–գրում է կայքը։
Նշվում է, որ «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։