Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Եվրասիական մեծ տարածքը» թեմայով, որի ընթացքում կներկայացվի համանուն գիրքը։
Այն Ռուսաստանի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի և ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի համագործակցության արդյունք է: Լույս է տեսել Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի և 2024-ի Եվրասիական տնտեսական ֆորումի նախօրեին, որը նվիրված է նաև ԵԱՏՄ 10-ամյակին։
Բանախոսներ՝
ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյան;
կենտրոնի փորձագետ, դոցենտ Գրիգոր Բալասանյան:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։