Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում, իբր պաշտպանվողի դերում է․ Դավիթ Հարությունով

Sputnik
Ադրբեջանում այս օրերին ընթանում է ADEX-2024 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որում ներկայացված են տարբեր երկրների ռազմական արտադրանքների նմուշներ։ Ի դեպ, այդ ցուցահանդեսում Ադրբեջանը ներկայացրել է թե հրազեն, և թե խոշոր տրամաչափի սպառազինություն, որը Բաքուն համարում է սեփական արտադրություն։
Մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը՝ քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը 3 տարբեր վարկածներ է առաջ քաշել, որոնցից հիմնականն այն է, որ Ադրբեջանն այս կերպ տեղեկատվական հող է նախապատրաստում՝ զենքի ձեռքբերումները ներկայացնելով որպես ինքնապաշտպանության անհրաժեշտություն՝ իբր, պաշտպանվողի դերում է։