ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։
Արդարադատության նախարարի դեմ ստորագրահավաքի փաստը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է իշխող խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։
«Եթե պատգամավորները անհանգստություն ունեն,ուրեմն հիմնավոր պատճառ կա։ Ամեն ինչ պարզ կդառնա քննարկումների արդյունքում»,– ասել է նա։
Նշենք, որ կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե կուսակցության ղեկավարին ներկայացված դիմումը ստորագրում է խխմբակցության անդամների 1/3-ը։ Տվյալ դեպքում` 24 պատգամավոր։ Բայց վերջնական որոշումը կայացնելու է Նիկոլ Փաշինյանը։