Նիկոլ Փաշինյանը Էրդողանին հանդիպել է ոչ թե ՄԱԿ–ի կենտրոնակայանում, որտեղ բազմաթիվ դահլիճներ ու հատուկ կառուցված հատվածներ կան երկկողմ հանդիպումների համար, այլ հատւկ գնացել է «Թուրքական տուն» կոչվող երկնաքեր, որտեղ տեղակայված է ՄԱԿ–ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը և Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«2020 թ. սեպտեմբերի 27–ի իրադարձությունների տարելիցի նախաշեմին Էրդողանին իր այցելությամբ Փաշինյանը տպավորություն է ստեղծում, որ տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է և որևէ թշնամական գործողություն Հայաստանի նկատմամբ չկա»,– ասել է Գեղամ Մանուկյանը։