Հայաստանում է Կիպրոսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը`նախարար Վասիլիս Պալմասայի գլխավորությամբ։
Երկու երկրների պաշտպանության նախարարներն այսօր տեղի ունեցած առանձնազրույցից ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել հայտրարություններով։
Սուրեն Պապիկյանն ասել է, որ քննարկումների առանցքում եղել է նաև պաշտպանական համագործակցությունը, այդ թվում` եռակողմ ձևաչափով` Հունաստանի մասնակցությամբ։
Կիպրոսի պաշտպանության նախարարն էլ հայտնել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը ներառում է նաև պաշտպանական գնումներ։