Ռուսաստանի ԱԳՆ–ն դատապարտել է Լիբանանի վրա Իսրայելի լայնածավալ հարձակումները

Լիբանանի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով սեպտեմբերի 23–ին զոհվել է 492 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Հատուկ ցանկանում ենք ընդգծել մեր սկզբունքային դիրքորոշումը հարձակումների կատեգորիկ անթույլատրելիության վերաբերյալ, որոնց զոհ են դառնում քաղաքացիական անձինք»,– ընդգծել Է դիվանագետը:
Զախարովան ավելացրել է, որ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:
Նշենք, որ Լիբանանի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով սեպտեմբերի 23–ին զոհվել է 492 մարդ: Ինչպես նշում է «The Guardian»–ը, 1975–1990 թթ. քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր սա զոհերի օրական ամենամեծ թիվն է: Իսրայելը հայտարարում է, որ «Հզբոլլահի» հետ հակամարտության սրման ընթացքում խոցել է 1300 թիրախ, տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:
Լիբանանում Իսրայելի ռմբակոծությունների զոհերի թիվը հասել է 558-ի, նրանց թվում 50 երեխա կա