ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրների հետ քննարկում է ռուսաստանյան Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ОСАГО) գործողության ընդլայնումը, հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իվան Չեբեսկովը:
Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության օրինագիծը, որը թույլ է տալիս հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի ավտոապահովագրության գործողության շրջանակը տարածել Բելառուսի տարածքի վրա։
«Մենք ԵԱՏՄ շրջանակներում այլ երկրների հետ ևս նմանատիպ բանակցություններ ենք վարում և հույս ունենք, որ կկարողանանք նման պայմանավորվածությունների հասնել մեր մյուս գործընկերների հետ։ Առաջինը մեր ամենամոտ եղբայրն է` Բելառուսի Հանրապետությունը։ Հուսով եմ` առաջարկներով էլ հանդես կգանք»,-ասել է Չեբեսկովը Պետդումայում։
ԵԱՏՄ-ն միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Դրա մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։