Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում. տեսանյութ

Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում
Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատ Միրզոյանն ու Վահան Կոստանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանն այդ մասին հայտնել է Telegram–ում։
Թե ինչ հարցեր են քննարկել, նա չի հայտնել, միայն լուսանկարներ է հրապարակել։
Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Համացանցում նաև կարճ տեսագրություն է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Փաշինյանը մոտենում Էրդողանին և սեղմում նրա ձեռքը։
Հիշեցնենք` Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին: Փաշինյան–Էրդողան սպասվող հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները` նշելով, որ հանդիպումը կայանալու է Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ համարվող «Թուրքական տանը»։