Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել ԴԺՀ–ի Գորլովկա բնակավայրի գնդակոծության ժամանակ

Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս։ Այն ԴԺՀ–ի ամենախոշոր բնակավայրերից մեկն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքի կողմից ԴԺՀ–ի Գորլովկա բնակավայրի գնդակոծության ժամանակ երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Ուկրաինայի զինված խմբավորումների կողմից Նիկիտովկա կայարանի գնդակոծության հետևանքով վիրավորվել է Գորլովկայի երկու խաղաղ բնակիչ», – նշել է Պրիխոդկոն։
Նրա խոսքով` գնդակոծության պատճառով Նիկիտովկա կայարանի ավանն ու Ստալսբիտ գյուղը (մասնակի) հոսանքազրկվել են, բացի այդ, Նիկիտովկա կայարանի ավանում նաև կրթական հաստատություն է վնասվել։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ–ի ներկայացուցչությունը հայտնել է, որ երեքշաբթի ժամը 5.30–8.00–ն ուկրաինական զորքերը բազմիցս գնդակոծել են Գորլովկան և նրա կենտրոնը` արձակելով 155-մմ տրամաչափի 16 արկ և անօդաչուից գցելով մեկ զինամթերք։
ՀՕՊ–ը անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 13 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Գորլովկան ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է։ Նախքան Դոնբասում հակամարտության սկսվելն այնտեղ բնակվել է ավելի քան 250 հազար մարդ: