Երևանի Կոմիտասի պողոտայում 3 ավտոմեքենա է այրվել

Հրդեհը հնարավոր է եղել մարել բռնկումից շուրջ 1 ժամ անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայում 3 կայանված մեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարարները մարում են ավտոմեքենայի հրդեհը
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 24-ին, ժամը 00:53-ին, վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած «BMW» (վարորդ՝ Մ․ Ա․), «Honda» (վարորդ՝ Հ․ Կ․) և «Opel» մակնիշների ավտոմեքենաներում»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 01։57-ին։
«BMW» մակնիշի մեքենան գրեթե ամբողջությամբ է այրվել, իսկ «Honda»–ն և «Opel»–ը` մասամբ։
Փրկարարները մարում են ավտոմեքենաների հրդեհը