ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Չինական Norinco պաշտպանական ընկերությունը զինամթերք է ստեղծել, որը կարող է հասնել մինչև 200 կմ հեռավորության վրա գտնվող կետի։ Այս մասին հայտնում է South China Morning Post–ը։
Օդաչվություն և տիեզերագնացության Նանկինի համալսարանի ամսագրում հրապարակված տվյալների վրա հղում կատարելով` պարբերականը նշում է, որ դրոնը 105 րոպեի ընթացքում կարող է շարժվել մինչև 144 կմ/ժ արագությամբ, ինչը կապահովի 200 կմ պահուստային ընթացք։ Անօդաչուն, նախքան ընտրված թիրախը նշանավորելը, կարող է որոշ ժամանակ նաև օդում կախված մնալ։
Թռիչքի հեռահարությունը բավարար է 180–կիլոմետրանոց Թայվանի նեղուցը հատելու համար։
Արտադրողները հայտարարել են, որ նման զինամթերքը կարող է արտադրվել ցածր գնով, ինչը Չինաստանին պոտենցիալ առավելություն է տալիս անօդաչուների սպառազինության ցանկացած մրցավազքում։
Չինաստանի կենտրոնական կառավարության և նրա կղզյակային նահանգի միջև պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում Չան Կայշիի գլխավորած Գոմինդանի ուժերը պարտվեցին ու տեղափոխվեցին Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերականգնվեցին 1980–ականների վերջին։ 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին հաղորդակցվել հասարակական կազմակերպությունների միջոցով։