ԱՊՀ երկրները փոխադարձ առևտրի աճի մասով ձգտելու տեղ ունեն. գլխավոր քարտուղարի տեղակալ

ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը. Արխիվային լուսանկար
Անֆիմովի խոսքով` ԱՊՀ երկրների փոխադարձ առևտրի մակարդակը արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում 19% է կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրները փոխադարձ ապրանքաշրջանառության աշխուժացման մասով դեռ ձգտելու տեղ ունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։
Անֆիմովը պարզաբանել է, որ ԱՊՀ երկրների փոխադարձ առևտրի մակարդակը արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում 19% է կազմում։
«Թեև, թվում է, թե ամեն տարի բարձր տեմպերով աճում է, բայց և ընդհանուր ապրանքաշրջանառությունն է աճում, ու այդ մասնաբաժինը գրեթե անփոփոխ է մնում», – նշել է գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։
Նա ընդգծել է, որ սա ընդհանուր հարց է, որը համալիր պատճառներ և բազմակողմանի վերլուծության կարիք ունի։
Անֆիմովը պարզաբանել է, որ ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչները կքննարկեն համագործակցության 2011 թվականի ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիր իրագործումը։