Հայաստանի ստեղծագործական միությունների շենքերը 1990 թ․-ին չպետականացնելը եղել է պետության որոշումը․Սաֆարյան

Sputnik
«Հայաստանի ստեղծագործական միությունների շենքերը 1990 թվականին չպետականացնելը եղել է պետության որոշումը, և Կադաստրի կոմիտեի բոլոր աշխատակիցները շարժվել են օրենքի տառին համաձայն»,-Հայաստանի ստեղծագործական միությունների համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Ըստ Սաֆարյանի՝ Կադաստրի պետական կոմիտեում ստեղծագործական միությունների շենքերի մասնավորեցումները եղել է տարբեր տարիներին, տարբեր աշխատակիցների կողմից, և դա չի եղել իրավախախտում, այդ գույքը համարվել է միությունների սեփականությունը և տրվել է միություններին Հայաստանի անկախացումից հետո։
Սաֆարյանը նշել է, որ Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահները և հասարակական կազմակերպությունները դիմում-նամակ են ուղարկել վարչապետին՝ հանդիպման ակնկալիքով։