Միակ երաշխավորը Արցախն է, որ նրա ժողովուրդը կարողանա համախմբված լինել և իրականացնել իր սրտինն ու մտքինը։

Sputnik
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կատարվել է «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողն ամփոփում է Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկաներին ասել է, թե ինչ պետք է անել Արցախը գերությունից ազատելու համար, որպեսզի նորից վերականգնվի հայի և քրիստոնյայի արժանապատվությունը։
«Ամեն ինչ պիտի անենք, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանում լինի լիարժեք` իր օրենսդիր և գործադիր բոլոր կանոններով»․-Եռաբլուրում հուշակոթողի հիմնարկեքի ժամանակ ասել է Արցախի թեմի առաջնորդ, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հոգևորականի խոսքով՝ այսօր միակ երաշխավորը Արցախի Հանրապետությունն է, որ նրա ժողովուրդը կարողանա համախմբված լինել և իրականացնել իր սրտինն ու մտքինը։
«Այս է միակ գերնպատակը, որ Արցախը տեսանելի լինի և սփյուռքի մեր հայրենակիցների և միջազգային կառույցների համար»․-ընդգծել է Արցախի թեմի առաջնորդը։