Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք՝ խնդիրը կարձանագրվի․Դիլանյան

Sputnik
Սահմանադրական դատարանում այսօր մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։
Գործով զեկուցողներն են Սահմանադրական Դատարանի դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը և Դավիթ Խաչատուրյանը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով։
Հայաստանի կառավարությունը շաբաթներ առաջ էր վավերացրել կանոնակարգը։ Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:
«Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք` խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածենք` կասենք, որ խնդիր չկար այդ փաստաթղթում»,-գործի քննությունից առաջ լրագրողներին վստահեցրել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։