Տնտեսության իրական հատվածում լուրջ խնդիրներ ունենք վերամշակվող արդյունաբերության հետ կապված.Ամիրխանյան

Sputnik
Վիճակագրական կոմիտեն վերջերս հրապարակել էր տվյալներ, համաձայն որոնց` անցած 7 ամիսների ընթացքում Հայաստանում վերամշակող արդյունաբերության արտադրության աճ է գրանցվել` կազմելով 23.6 տոկոս ու գերազանցելով 2.8 միլիարդ դոլարը։ Արձանագրված աճի հիմնական ծավալը՝ 27.9 տոկոսը, բաժին է ընկնում հիմնական մետաղների արտադրությանը։
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ցավով է արձանագրում, որ տևական ժամանակ է ինչ գործ ունենք ոչ թե դրական, այլ` անկումային իրավիճակի հետ։
«Տնտեսության իրական հատվածում լուրջ խնդիրներ ունենք վերամշակվող արդյունաբերության հետ կապված».-նշել է Ամիրխանյանը։