Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միլի մեջլիսի նիստում հայտարարել է, որ հայկական կողմը, իրենց ուղարկելով «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ` Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, փաստաթղթի նախագծից հանել է բոլոր չհամաձայնեցված դրույթները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Ըստ Փաշինյանի` 16 հոդվածներից համաձայնեցվել են 13-ը։
Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգելու մեջ:
«Չեմ կարող պնդել, որ Ալիևը ներկայացրել է իրականությունը, այդուհանդերձ, եթե այդպես է, ապա Հայաստանի իշխանությունների այդ քայլը դիվանագիտական կանոնների համատեքստում ոչ ադեկվատ է».-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։