10-ամյա աղջկա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Երեխան ապարատներով է շնչում, վիճակն էլ անկայուն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Վեդիի դպրոցում մարմնական վնասվածքներ ստացած 10-ամյա երեխան շարունակում է ծայրահեղ ծանր վիճակում լինել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից։
«Երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս պահին նրա վիճակը դեռ շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, անկայուն է։ Ապարատներով է շնչում։ Երեխան բժիշկների վերահսկողության տակ է, վերակենդանացման բաժանմունքում»,– ասացին հիվանդանոցից։
Աղջիկը «Վեդիի» ԲԿ–ից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել անգիտակից վիճակում, այժմ էլ գիտակցություն չունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցից 10-ամյա աղջիկ է հիվանդանոց տեղափոխվել։ Նա արդեն 5-րդ օրն է՝ կոմայի մեջ է։ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։