ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. «Wildberries»-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ փոխել է ամուսնական ազգանունը և կրկին դարձել Տատյանա Կիմ։
«Սկսվել է ազգանունը փոխելու պաշտոնական ընթացակարգը»,- ՌԻԱ Նովոստիին ասել են «Wildberries» և «Russ» (РВБ) միավորված ընկերության մամուլի ծառայությունից:
Գործարարը Telegram-ում գրել է, որ լավագույն ընտրությունը միշտ ինքդ քեզ հավատարիմ մնալն է»։
«Ձեր՝ Տատյանա (այսօրվանից՝ կրկին) Կիմ»,- նշել է նա։
«Wildberries»-ի հիմնադիրը հուլիսի վերջին դիմում էր ներկայացրել դատարան Վլադիսլավ Բակալչուկի հետ ամուսնությունը դադարեցնելու մասին։ Գործով լսումները դատարանում տեղի ունեցան սեպտեմբերի 12-ին փակ ռեժիմով։ Ամուսինները դատարան չէին եկել՝ սահմանափակվելով իրենց փաստաբաններին ուղարկելով: Տատյանայի ներկայացուցիչներն այն ժամանակ հրաժարվել էին մեկնաբանություններից, իսկ Վլադիսլավի փաստաբանը պարզաբանել էր, որ դատարանը գործին կվերադառնա հոկտեմբերի 16-ին և նախնական լսումներ կանցկացնի: