ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ–ի գնդակոծության հետևանքով Շեբեկինոյի քաղաքային օկրուգի Արխանգելսկոյե գյուղում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում` մեկ երեխա։ Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գյուղը հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ–ի գնդակոծության տակ։ Թշնամու հարվածից խաղաղ բնակիչներ են զոհվել` երկու մեծահասակ և մեկ դեռահաս։ Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար։ Ցավակցություններս եմ հայտնում...», – Telegram– ալիքում նշել է Գլադկովը։
Նախնական տվյալներով` երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, որոնցից մեկը երեխա է։
«Շտապօգնության բրիգադն այժմ ականապայթյունային և տարբեր բեկորային վնասվածքներով տղային տեղափոխում է մարզի մանկական կլինիկական հիվանդանոց։ Տղամարդուն` ազդրի բեկորային և կրծքավանդակի վնասվածքներով, տեղափոխում են մարզի կլինիկական հիվանդանոց», – գրել է մարզպետը։
Նա նշել է, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները, հետևանքների մասին տեղեկությունը ճշտվում է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։