Telegram-ի օգտատերերի հեռախոսահամարներն ու IP հասցեները կարող են փոխանցվել իրավապահներին

Պավել Դուրով. Արխիվային լուսանկար
Դուրովը իրավապահներին օգտատերերի անձնական տվյալները տրամադրելու թույլտվություն է տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Telegram-ի կանոնները խախտող օգտատերերի IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին, եթե ներկայացվեն հիմնավոր հարցումներ։ Այս մասին հայտնել է Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը։
«Հանցագործներին Telegram–ի որոնողակա համակարգի չարաշահումից հեռու պահելու համար մենք թարմացրել ենք մերծառայության պայմանները ևգաղտնիության քաղաքականությունը՝ ապահովելով դրանց միատեսակությունն ամբողջ աշխարհում: Մենք հստակ հասկացրել ենք, որ մեր կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են բացահայտվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների»,-ասել է Դուրովը:
Նա պարզաբանել է, որ Telegram-ի որոնման մեջ ապօրինի ապրանքների վաճառքի համար չարաշահման դեպքեր են հայտնաբերվել։ Telegram-ի թիմը վերջին շաբաթների ընթացքում այնտեղից ջնջել է խնդրահարույց բովանդակությունը, հավելել է նա ՝ չնշելով, թե ինչի մասին է խոսքը։
Անցած շաբաթ ֆրանսիական ԶԼՄ-ները գրել էին, որ Telegram-ը Դուրովի ձերբակալությունից հետո սկսել է պատասխանել ֆրանսիացի քննիչների հարցումներին: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ մեսենջերի վարչակազմն այժմ պատասխանում է այլ երկրների հարցումներին։