Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում 8 ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերում

Ուկրաինական հարվածների հետևանքները Բելգորոդի մարզում. արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցներն այս գիշեր 8 ուկրաինական ԱԹՍ են որսացել և ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը կանխվել է։ ՀՕՊ հերթապահ միջոցները 4 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Բելգորոդի մարզի տարածքում, ևս 4-ը` Կուրսկի մարզի տարածքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՌԴ–ն տվյալներ ունի ուկրաինական զինուժի համակենտրոնացման ճամբարների մասին. ԱԳՆ