ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանում` Հայաստանի մանկավարժական պետական համալսարանի մոտ գտնվող ստորգետնյա հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին, ոստիկանությունն այդ մասին ահազանգ է ստացել ժամը 06:15-ի սահմաներում։
«Ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը վնասված»,– գրում է կայքը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացած քաղաքացու ինքնությունը: