Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը` բրոնզե մեդալակիր. շախմատի 45-րդ օլիմպիադայի արդյունքները

Հայ շախմատիստները շախմատի 45-րդ օլիմպիադայում. Արխիվային լուսանկար
Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ընդհանուր վաստակած միավորներով 3-րդն են Հնդկաստանից և Ամերիկայից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Համաշխարհային 45-րդ օլիմպիադայում հայ շախմատիստներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սեպտեմբերի 11–ից 22–ը։
«Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել է բրոնզե մեդալ։ Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և 4-րդ խաղատախտակի վրա նվաճեց բրոնզե մեդալ»,– ասված է հաղորդագրությունում։
Կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները` լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։
Ֆեդերացիայից հայտնում են նաև, որ տղամարդկանց հավաքականն էլ կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ընդհանուր վաստակած միավորներով 3-րդն են Հնդկաստանից և Ամերիկայից հետո։
Հիշեցնենք, որ օլիմպիադան անցկացվում է սեպտեմբերի 11-22–ը։ Կանանց հավաքականներից ընդհանուր առմամբ մասնակցել են 169 երկրի հավաքականներ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում հանդես են եկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը։
Տղամարդկանց հավաքականն էլ կիսել է 2-6–րդ հորիզոնականները` լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել են 188 երկրների հավաքականներ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը:
Ավարտվեց շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան