ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում նշել են ՀՀ Անկախության տոնը։
Նման տոնական միջոցառում՝ համերգային ծրագրով, այստեղ առաջին անգամ անցկացվեց։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում առաջին անգամ նշել են ՀՀ Անկախության տոնը
© Sputnik
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ապա Տեր Զենոն քահանա Բարսեղյանն աղոթք հնչեցրեց՝ ի բարօրություն և պաշտպանություն Հայաստանի Հանրապետության։
Համերգային ծրագրում հայրենասիրական, ժողովրդական երգ ու պար էր։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում առաջին անգամ նշել են ՀՀ Անկախության տոնը
© Sputnik
Նշենք, որ ՔԿՀ–ում այս պահին մոտ 100 կալանավոր և դատապարտյալ կա, որոնք ստացիոնար բուժում են ստանում։ Սա հանրապետությունում գործող միակ հիվանդանոց–ՔԿՀ–ն է։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում առաջին անգամ նշել են ՀՀ Անկախության տոնը
© Sputnik