Արարատի մարզում «Mercedes»-ը մխրճվել է կայանված «KamAZ»-ի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևան–Մեղրի ավտոճանապարհի՝ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում ժամը 21:25–ի սահմաններում բախվել են «Mercedes» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները։ Կա մեկ զոհ, մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»–ը մխրճվել է կայանված «KamAZ»–ի մեջ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։