Հայաստանը պետք է գործընկերային հարաբերություններ ունենա Արևմուտքի հետ, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի. Անդրանիկ Թևանյան

Sputnik
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը վերադարձել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից։ Պատվիրակությունը տարածաշրջանի համար մարդասիրական օգնություն էր տարել` արյան փոխներարկման կայանի համար նախատեսված դեղորայք, գրքեր և սննդամթերք։
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ։ Անդրանիկ Թևանյանի խոսքով` նրանց այցն աննախադեպ էր, քանի նախկին ԽՍՀՄ պետություններից որևէ պաշտոնական պատվիրակություն դեռ չէր եղել այնտեղ։
«Հայաստանը պետք է նորմալ գործընկերային հարաբերություններ ունենա Արևմուտքի հետ, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի» վստահ է քաղաքական գործիչը։