Հայաստանում 10 երեխաներից մեկը դպրոց չի հաճախում․ Ատոմ Մխիթարյան

Sputnik
Հայաստանում տարրական և միջնակարգ կրթության ոլորտում անկումն արձանագրել են ՄԱԿ-ի փորձագետները։ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում նվազել է դպրոց հաճախելու ցուցանիշը: ՄԱԿ-ի Կոմիտեի փորձագետները նշում են նաև, որ մեր երեխաները չունեն ընթերցանության նվազագույն հմտություններ։
Իրական հիմք ունե՞ն արդյոք ՄԱԿ-ի փորձագետների այս մտահոգությունները․ հարցը Sputnik Արմենիան ւղղել է կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանին։