Ադրբեջանը սերտ կապեր ունի Իսրայելի հետ և կցանկանա ձեռք բերել կիբերտեխնոլոգիաները․Արթուր Պապյան

Sputnik
Լիբանանում անցած շաբաթ աշխարհն ականատես եղավ նոր տեխնոլոգիաների կիարռմամաբ ահաբեկչության նոր դրսևորման։ Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին փեյջերներն ու ռացիաները սկսեցին պայթել մարդկանց ձեռքերում։ Պաշտոնական տվյալով զոհերը 3 տասնյակից ավելի են, վիրավորները՝ 3 հազարից։
«Հըզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները մեղադրեցին Իսրայելին։ Սակայն մինչև այսօր դեռ լիարժեք բացահայտված չէ, թե ինչն է հազարավոր սարքերի միաժամանակյա պայթյունի պատճառ դարձել։ Հայտարարվեց, որ «Մոսադ»-ը պայթուցիկներ է տեղադրել «Հըզբոլլահ»-ի 5000 փեյջերների մեջ։ Կարծիք կա, որ Իսրայելի հատուկ ծառայությունները սարքերը պայթեցրել են ծրագրային միջամտությամբ տաքացնելով դրանց մարտկոցները։
Այդուհանդերձ, սա մի նախադեպ է, որը սովորական մարդկանց այսօր ստիպում է կասկածանքով նայել իրենց ձեռքի գաջեթներին՝ բջջային հեռախոսներից սկսած։ Թեմայի շուրջ զրուցել ենք մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։