ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սուրբ Նիկողայոսի տաճարում այսօր հոգեհանգստի կարգ է մատուցվել մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա ահաբեկիչության զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ հենց տաճարում է ձևավորվել եկեղեցական շտաբը տուժածներին օգնելու համար։
Ողբերգությունից վեց ամիս անց տաճարում աղոթել են զոհերի համար։
Հիշեցնենք` «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն տեղի ունեցավ մարտի 22-ին. հարձակվողներն ինքնաձիգ զենքից կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը: Ահաբեկչության զոհ դարձավ 145 մարդ, տուժեց` ավելի քան 550-ը։
Այս ահաբեկչության գործով 12 մարդ է ձերբակալվել։ Ենթադրյալ կատարողներից չորսին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում մահվան պատճառ դարձած ահաբեկչություն կատարելու, իսկ մյուսներին՝ այդ հանցագործության կատարմանը նպաստելու համար: