Պակիստանում ականի վրա պայթել է ՌԴ պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան

Պայթյունից վիրավորվել են մի քանի ոստիկաններ, սակայն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ չեն տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Պակիստանում ականի վրա պայթել է ՌԴ պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան։ Պատվիրակության կազմում եղել է Ռուսաստանի դեսպան Ալբերտ Խորևը։ Այս մասին հայտնել է Իսլամաբադում ՌԴ դեսպանատունը X սոցիալական ցանցի իր էջում։
Կիրակի օրը Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը Պակիստանում մի շարք երկրների դեսպանների պատվիրակությունների հետ մասնակցել է Իսլամաբադի Առևտրի պալատի կողմից կազմակերպված Խայբեր Փախտունխվա նահանգի Սվաթ շրջանի զբոսաշրջության և արդյունաբերության զարգացման համաժողովին։
«Մինգորա քաղաքից հյուրանոց տանող ճանապարհին պատվիրակությանն ուղեկցող մեքենան պայթել է ականի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պայթյունից վիրավորվել են մի քանի ոստիկաններ, սակայն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ չեն տուժել։